Բավ է պառակտվել
08-01-2014 14:01

Հրանտ Դինքի ընկերները բողոքում են

Հունվարի 7-ին, Ստամբուլում անցկացրած ակցիայի ժամանակ <<Ակոս>> թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընկերները հայտարարել են, որ հայի սպանությունը Թուրքիայում սովորական ու անպատիժ երևույթ է դարձել: Թուրքական մի քանի լրատվամիջոց տեղեկացրել են, որ Դինքի ընկերները հավաքվել են դեռևս դատը շարունակվող` Չաղլայանի դատարանի շենքի մոտ: Այստեղ պետք է բերման ենթարկեին նախորդ վճռով ազատ արձակված 18 մեղադրյալների հետ դատարան չներկայացող Զեյնել Աբիդին  Յավուզին և ցմահ դատապարտված Օսման Հալային: Դինքի ընկերները հայտարարել են, որ այդ սպանությունը ցեղասպանության շարունակությունն է: Ըստ նրանց` կատարվածը թուրքական ազգային սովորության շրջանակում է, որը երբեք չի արժանանում պատժի: