Բավ է պառակտվել
18-10-2014 15:38

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: