Բավ է պառակտվել
25-10-2014 18:08

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ։ Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: