Բավ է պառակտվել
27-08-2014 11:05

Ըստ ԼՂՀ ՊԲ-ի՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: