13-09-2014 14:55

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ.ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: