Բավ է պառակտվել
03-05-2014 16:08

Անցնող շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ.ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: