Բավ է պառակտվել
17-05-2014 14:14

Այս շաբաթվա ընթացքում հրադադարը խախտվել է 300 անգամ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։