26-07-2014 15:00

Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամԼՂՀ ՊԲ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է: