Բավ է պառակտվել
25-08-2014 11:43

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին և 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին ևպատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: