Բավ է պառակտվել
28-08-2014 10:57

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 150 կրակոց

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում: