Բավ է պառակտվել
21-01-2014 11:06

Ադրբեջանական կողմը մեկ օրում 240 անգամ խախտել է հրադադարը. ԼՂՀ ՊԲ.

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում և անցած գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ՝ մանր եւ խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու ուղղությամբ և մարտագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: