Բավ է պառակտվել
05-04-2014 13:26

Անցնող շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ.ԼՂՀ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր: