Բավ է պառակտվել
26-04-2014 14:51

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց.ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդուժը շփման գծի երկարությամբ անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ: ՊԲ հակաօդայինները ժամանակին հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և դրանք պահել վերահսկողության տակ: