Բավ է պառակտվել
13-11-2014 09:28

Հայ դիրքապահների ուղղությամբ մեկ օրում արձակվել է ավելի քան 3000 կրակոց

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հոկտեմբերի 12-ին ԼՂՀ ռազմաօդային ուժերի «ՄԻ-24» ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։«Մասնավորապես, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,– ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։