Բավ է պառակտվել
21-12-2013 16:35

Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

Դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ։ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին շարունակում է վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանությունը: