Բավ է պառակտվել
11-04-2014 19:09

ԿամԱզի հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացվել է

Այսօր Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատաքաննության նախնական փուլի լսումները: Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հրատապ կարգով ներկայացրել է նիստի մանրամասները: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ Նիստի արդյունքում պարզվել է, որ Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի երեքը: Նախաքննության մարմնի կողմից ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես «սխալ ընդգրկվածների», հանվել են տուժող ճանաչված այն անձանց անունները, ովքեր ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Դատարանը նշել է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված որոշ ապացույցներ, այդ թվում Հրաչյա Հարությունյանի կողմից միտումնավոր կեղծված փաստաթուղթ ներկայացնելը, կարող են հանվել քրեական գործից: Գործի ըստ էության լսումների վերաբերյալ դատը նշանակվել է ապրիլի 17-ին: Հիշեցնենք, որ «ԿամԱզ» մակնիշի մեքենայով Հրաչյա Հարությունյանը մասնակից էր դարձել ՌԴ Պոդոլսկ շրջանում հուլիսի 13-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել։ Փորձաքննության համաձայն՝ նա խախտել է երթևեկության կանոնները։