Բավ է պառակտվել
04-08-2014 12:08

Հրաչյա Հարթությունյանի դատավճիռն այսօր պարզ կլինի

 

Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է 18 մարդու կյանք խլած Պոդոլսկի ավտովթարի մեջ, այսօր Մոսկվայի Տրոիցկի դատարանում հանդես կգա վերջին խոսքով:

«Էխո Մոսկվին»-ի տեղեկություններով, նրա ելույթից հետո դատարանը կհեռանա խորհրդակությունների սենյակ՝ դատավճռի կայացման համար: Դատարանի վճիռը հայտնի կդառնա արդեն այսօր՝ օգոստոսի 4-ին:

Հայաստանի քաղաքացին կալանավորված է 2013թ. հուլիսից: Հարությունյանը իր մեղքն ընդունել է:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում: Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի, ինչի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ: