27-02-2014 10:41

«Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխվելու խոսակցությունները դեռ իրական չեն ». դուստր

Ըստ տարածված ասեկոսեների՝ Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանը տեղափոխվելու է Հայաստան: Շրջանառվող ինֆորմացիայի իրական պարզաբանումները ստանալու համար news.gisher.ru-ի թղթակիցը զրուցեց Հրաչյա Հարությունյանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանի հետ. «Չնայծ նրան, որ մենք շատ կուզեինք խոսաքցությունները ճիշտ լինեին, բայց քանի դեռ դատը չի եղել, ոչինչ դեռ պարզ չէ»,-ասաց Լիլիթն ու ավելացրեց, որ իր հոր առողջական վիճակը լավէ, սակայն հետը կապ չունեն: «Մի քանի օր առաջ փասատաբանի հետ ենք խոսել՝ դատավարության օրը ճշտելու համար, բայց , ցավոք դեռ իրեն էլ հայտնի չէ ստույգ օրը: Միայն ասաց, որ եկող ամսվա մեջ է լինելուi», -նշեց Հ. Հարությունյանի դուստրը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը նախորդ տարվա հուլիսի 13-ին Մոսկվայի Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով ավտոբուսի էր բախվել, ինչի պատճառով 18 հոգի մահացել էր: