Բավ է պառակտվել
27-01-2016 16:03

Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն ՀՀ. դուստր

«Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հորս՝ Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն Հայաստանին»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանն ավելացնելով որ ժամկետնոր նշված չեն: Դեստեր խոսքով, այս մաին հայտնել են ՀՀ Արդարադատության նախարարությունից: Խոսելով Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի մասին Լիլիթ Հարությունյանը նշեց. «Ցավոք, առողջական վիճակի մասին տեղեկություններ չունենք, միայն գիտենք, որ հազվադեպ փաստաբանը հանդիպում ու ասում թե լավ է, բայց մենք դրանում վստահ չենք»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին: Նա ընդունել էր իր մեղքը:
Ի դեպ, այս տարիների ընթացքում տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։

Տաթև Առաքելյան