01-09-2014 13:11

Հովիկ Աբրահամյանն անգամ սեպտեմբերի 1-ին ՛ապօրինի շինություններ՛՛ է նկատում

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցեց վերակառուցված թիվ 5 ավագ դպրոցի բացման արարողությանը, ինչի ժամանակ նրա աճքից չվրիպեց ՛՛ապօրինի շինությունը՛՛ դպրոցի մուտքի մոտ:

՛՛Էս ինչի՞ համար են սարքել: Սա ի՞նչ շինություն է: Օրինակա՞ն է սա: Ավելի ճիշտ կլինի քանդենք սա, դպրոցը երեւա նորմալ՛՛,-ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանին դպրոցում դիմավորեցին աղուհացով, որտեղ նա գիտելիքի օրվա առիթով շնորհավորեց դպրոցի բակում հավաքված ուսուցիչներին ու աշակերտներին:

Վարչապետին ուղեկցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որոնք նրա հետ շրջեցին դպրոցում, ծանոթացան դասասենյակներին:

Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը նշեց, թե իր ցանկությունն է, որ ապագայում բոլոր քաղաքներում ու գյուղերում նման դպրոցներ ունենանք:
՛՛Դա շատ կնպաստի մեր ապագա սերնդի՝ ավելի լավ գիտելիքներ ստանալուն: Ես համոզված եմ, որ Հայաստանի հանրապետության, Արցախի հանրապետության ապագան լավ գիտելիք ունեցող սերունդ դաստիարակելն է՛՛: