Բավ է պառակտվել
23-05-2014 12:27

Հովիկ Աբրահամյանն ու Արմեն Աշոտյանը շրջանավարտների հետ վալս պարեցին

Այսօր, Վերջին զանգի արարողության կապակցությամբ Երևանի թիվ 119 դպրոց էին հաճախել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վարչապետը հիշելով իր դպրոցական տարիները շրջանավարտներին հորդորեց լավ սովորել ու կյանքում արժևորել միայն գիտելիքի ուժը: Հնչեց ավարտական վալսը.

Հովիկ Աբրահամյանը և Արմեն Աշոտյանը շրջանավարտներին հրավիրեցին պարելու: Հնչեցին երգեր և բանաստեղծություններ, որոնք նվիրված էին ոչ միայն դպրոցի տնօրենին ու մանկավարժներին, այլ նաև վարչապետին ու նախարարին: 

Gisher.news-ի այն դիտարկմանը, թե Վերջին զանգի արարողությունների կազմակերպման համար արգելված է դրամահավաքը, բայց այդուհանդերձ շրջանավարտներին գումար է հարկավոր երեկույթ կազմակերպելու համար, Արմեն Աշոտյանը նշեց, որ գումար հավաքել են դեռևս 60-ական թ.-ից.՛՛Գումար կարելի է հավաքել, բայց երբ ամեն բան գնում է ճոխության, դա ընդունելի չէ: Կարելի է ծախսերը հասցնել մինիմալի, շատ դեպքերում դպրոցի տնօրենն ու ուսուցիչն են ստիպում գումար հավաքել, մի բան էլ չափն են որոշում, սա արդեն դատապարտելի է՛՛,-նշեց Արմեն Աշոտյանը:

Իսկ լրագրողների հետ զրույցում վարչապետը հավելեց, որ այսօր շրջանավարտներին հորդորում է զգույշ լինել, բացի այդ, քննությունները լավ հանձնել. ՛՛Լավ սովորեք, ես դպրոցում ընդամենը մեկ 4 եմ ունեցել՛՛,-փաստեց նա:

Սյուզի Ասատրյան