Բավ է պառակտվել
14-05-2014 15:18

Բացվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի կլինիկական հոսպիտալի երկու մասնաշենքերը

Հիմնանորոգումից հետո բացվել են Հայաստանում ռուսական ռազմաբազայի կլինիկական հոսպիտալի երկու մասնաշենքերը: Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հոսպիտալում կատարվում է զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների եւ Երեւանում ու Գյումրիում զինվորական երկու կայազորների քաղաքացիական կազմի ստացիոնար եւ վիրահատական բուժում, տարբեր հիվանդությունների ախտորոշում:

Հոսպիտալը նախատեսված է 100 մահճակալի համար, ունի ցերեկային ստացիոնար, ախտորոշման, ֆիզիոթերապիայի, վիրահատական, ատամնաբուժական բաժանմունք:

Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտին: