Բավ է պառակտվել
01-03-2014 14:56

Հոգեհանգստի արարողակարգ Սբ. Սարգիս եկեղեցում. Ա. Հովհաննսիյանի ծնողների մասնակցությամբ

Այսօր, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, սահմանապահ Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասուներորդ օրվան, մարտի 1-ի անմեղ զոհերի և Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ է կատարվել: 

Հոգեհանգիստը կատարել են Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Ավագյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը.
Հոգեհանգստին մասնակցում էին Արմեն Հովհաննիսյանի ծնողներն ու հարազատները: