Բավ է պառակտվել
05-06-2014 10:28

ՀՅԴ-ն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասի ռմբակոծումները


Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա վերջին օրերին հետզհետե ուժգնացող հարձակումները։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ:

«Արդեն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանություններին իբրեւ ընդդիմություն հանդես եկող ուժերի թիրախը բացառապես հայաբնակ թաղամասերն են:

Կան փաստեր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի վրայ սաստկացած հարձակումները խրախուսում են հատկապես Թուրքիայի կողմից։

Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրա ազդեցություն ունեցող բոլոր, հատկապես Արեւմտյան պետություններին՝ անմիջապես իրենց լծակները օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները: Հակահայ հարձակումներին եւ գործած ոճրագործությանը մեղսակից կհամարվեն հովանաւորող բոլոր այն պետությունները, որոնք առաջքը չեն առնի այդ արարքների։

Կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին, անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ հատկապես քրիստոնյա անզեն փոքրամասնությունների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար։

Կոչ ենք անում նաեւ համայն հայությանը՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարել հակահայ արարքների դադարեցմանը ուղղված Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների նախաձեռնություններին»: