30-01-2014 16:01

՛՛Երկրի երրորդ դեմքը միամիտ մարդ է՛՛,-Գուրգեն Եղիազարյան

 Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն անրադարձավ ՀՀ վարչապետի և կաթողիկոսի այն լուսանկարներին, որոնցում նրանք թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման անդամ Հասան Օքտայի հետ են: Ըստ բանախոսի կաթողիկոսը, որպես կաթողիկոս երբ որ դուրս է գալիս բակ, կարող է ցանկացածի հետ նկարվի:

՛՛Խոսքը վերաբերվում է երկրի կարևորագույն երրորդ միամիտ մարդուն, միգուցե նա վարակվել է ահաբեկչությամբ՛՛ – նշեց նա:

Եղիազարյանը զարմանում է և ասում. ՛՛Ինչո՞ւ մինչև հիմա այդ օֆշորի մասնագետը մի անգամ չի հանդիպել և լուսանկարվել տարիներ շարունակ կառավարության շենքի դիմաց կանգնած ազատամարտիկների մայրերի, Բուզանդ փողոցի բնակիչների և մյուսների հետ, բայց սպասում է, որ մի սրիկա «գորշ գայլ» գա, գնա ձեռքը բռնի և նկարվի՛՛: Եղիազարյանն անդրադարձավ   նաև ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանին, ով  երկու տարի առաջ գնացել էր Անի, որտեղ խնդիր էր ունեցել իրենց անվտանգության աշխատակիցների հետ, որովհետև եռագույնն էր պարզել: «Այսինքն` ոչ իմ գնալն էր նշանակում, որ Հայաստանն է ինչ-որ բան ուզում անել Թուրքիայում, ոչ էլ նրա գալն է նշանակում, որ Թուրքիան ինչ-որ բան է անելու»,- ասել էր Կիրո Մանոյանը:

Ըստ Եղիազարյանի չի կարելի Դաշնակցությանը նմանացնել «Գորշ գայլերի» հետ:

«Եթե նրանք ունեն երեք թշնամի, այդ երեք թշնամիներից մեկը դաշնակցությունն է: Նրանք չեն մոռացել դաշնակցականների գործունեությունը մեր երկրում: Կիրո Մանոյանին ասեմ, որ չի կարելի դաշնակցությանը համեմատել գորշ գայլերի հետ: Իսկ ի՞նչ գիտես, հետևել են քեզ, չեն հետևել, միգուցե այնքան լավ են հետևել, որ չես էլ իմացել»,-հավելեց Եղիազարյանը: