Բավ է պառակտվել
03-12-2014 08:17

Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ և մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն զգուշացնում է՝ դեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն: 
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ին շրջանների մեծ մասում, 4-6-ին՝ առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, առանձին շրջաններում` մինչև 15-20 մ/վրկ: 
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: 4-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 4-ի ցերեկը նույնքանով կբարձրանա: Արևելյան շրջաններում էապես չի փոխվի: