01-08-2014 17:54

Համեստ աշխատավարձով ընտանիքը չգիտի, թե ուր գնա ամռանը, որ գումարը բավականացնի.Ա. Պետրոսյան

News.gisher.ru-ի հետ թղթակիցի խնդրանքով «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն անրդառալաով մեր երկրում կազմակերպվող հանգստին նշեց, որ Հայաստանում լավ եւ ոչ թանկ հյուրանոցներ քիչ կան: «Ոչ բոլորն են արձակուրդը Հայաստանում անցկացնում, բայց ես շատ եմ ուրախանում, երբ լսում եմ, որ ինչ-որ մեկը որոշել է տանը հանգստանալ: Չէ՞ որ մենք իսկապես բազմաթիվ հիասքանչ վայրեր ունենք: »,- սպառողների պաշտպանը: Ըստ բանխոսի անհասկանալի է,թե ինչո՞ւ են մեր երկրում հյուրանոցներն այդքան բարձր գներ սահմանում միարժամանակ դրա հետ մեկտեղ բավական համեստ ծառայություններ առաջարկելով:
«Արդյուքում համեստ աշխատավարձով ընտանիքը չգիտի, թե ուր գնա ամռանը, որպեսզի ունեցած գումարը բավականացնի»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև սողիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ ով հավաստիացրեց, որ մեզանում հիմանականում հանգստանում են քաղաքաբնակները, իսկ գյուղաբնակները բավարարվում են սեփական բմնությամբ ու մաքուր օդով. «Քաղաքաբնակների մեծ մասն էլ սուղ պայմաններից ելնոլով նախընտրում է հանգստանալ հարազատների ամառանոցմերում, բարեկամների գյուղում»:

Տաթև Առաքելյան