16-06-2015 13:50

ՀՀ-ում այլընտրանքային պատժատեսակների ներդրումը կնպաստիի ՔԿՀ-երի բեռնաթափմանը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում այս պահին հաշվառված է 1913 դատապարտյալ: Ամենաշատը, որ հաշվառված է եղել մեկ տարվա կտրվածքով՝ անցել է 3000-ի շեմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանը:
«Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը, ունենալով պրոֆեսիոնալ թիմ, դատարաններն ավելի շատ կվստահեն ու վերականգնողական արդարադատությունն ավելի շատ ու ավելի արդյունավետ կկիրառվի»,- նշեց նա:
Ըստ Լ. Ավետիսյանի, եթե Հայաստանում լինեն այլընտրանքային այլ պատժատեսակներ, միգուցե որոշ դեպքերում որպես խափանման միջոց չընտրվի կալանավորումը, ինչը նաև կհանգեցնի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը:
Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը գործում է տասը տարի, կատարում է ազատազրկման հետ չկապված երեք պատժատեսակ՝ տուգանք, հանրային աշխատանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկում, և երեք վերահսկողական ֆունկցիա՝ պատիժը պայմանականորեն չկիրառված անձանց, պատժից պայմանական վաղակետ ազատման, պատիժը հետաձգվող անձանց նկատմամբ վերահսկողություն:
Նա հայտնեց, որ նոր Քրեադատավարության և Նոր քրեական օրենսգրքերով նախատեսվում են ազատազրկման հետ կապ չունեցող նոր պատիժներ և խափանման միջոցներ:
«Այդ գործառույթները Եվրոպայի խորհրդի երկրներում կատարում է պրոբացիայի ծառայությունը: Մենք ունենք լավ, ամուր հիմքեր, որոնք ստեղծել է այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, իսկ գործառույթներն ավելացնելով՝ կունենանք լիակատար պրոբացիայի ծառայություն»,- ասաց արդարադատության փոխգնդապետը:
«Իմ կարծիքով՝ ամենակարևորը՝ պրոբացիայի ծառայությունը կաշխատի, թե չի աշխատի միջդատական ու դատական փուլերում, կապված է դատարաններից: Եթե դատարանը ցանկություն ունեցավ, այդ ծառայությունը Հայաստանում կիրականացվի, իսկ եթե չդիմեն պրոբացիայի ծառայողին տվյալ իրավախախտի վերաբերյալ զեկույց ներկայացնելու համար, չի գործի»,- ասաց նա: Ըստ Լ. Ավետիսյանի, կարևոր է այս ծառայության երրորդ և չորրորդ գործառույթները՝ պատժային և հետպատժային փուլերը, այսինքն՝ «կարողանանք նորմալ անձ վերադարձնել հասարակությանը, աջակից լինենք, որ վերասոցալիազացիա կատարվի ու հասարակությունում իր տեղը գտնի