Բավ է պառակտվել
10-07-2014 09:42

ՌԴ տարածքում ՀՀ-ի քաղաքացիները կկարողանան առանց գրանցման գտնվել 30 օր

Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց գրանցման գտնվել 30 օր, ներկայում գործող 7-օրյա ժամկետի փոխարեն, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն: Քաղաքացիների՝ Ռուսաստանի և Հայաստանի տարածքում գտնվելու կարգի մասին համաձայնագիրը պատրաստվում են ստորագրել երկրների կառավարությունները: Այսօր  համաձայնագրի նախագիծը կքննարկվի Ռուսաստանի կառավարության նիստին: Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են Ռուսաստանի տարածքում, ազատվում են Դաշնային միգրացիոն ծառայությունում գրանցման պարտավորությունից (ըստ գտնվելու վայրի հաշվառվելուց): Նույն կարգը կգործի նաև Հայաստանում ռուսաստանցիների համար: