01-11-2014 12:35

Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը վարվում է միջազգային նորմերին համաձայն.ՀՀ ՊՆ

Ստեփանակերտում ընթացող ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը վարվում է միջազգային նորմերին համաձայն: Լրագրողների հետ ճեպազրույցում նման գնահատական հնչեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է, դատական իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է հատկապես մեր տարածաշրջանում»,- ասաց նախարարը: Ս. Օհանյանի խոսքով, դիվերսանտները պարտադիր իրենց պատիժը պետք է ստանան: