Բավ է պառակտվել
01-02-2014 19:14

Աշտարակում և Կոտայքի մարզի 3 քաղաքներում բացվել է ՊԵԿ տարածքային հարկային տեսչության նոր շենքեր

 Այսօր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի  Պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության նոր շենքի բացմանը:

Հրազդանի հարկային տեսչության պետ Միքայել Արշարումովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նոր շենքի պայմանները հարմար են բարձրորակ սպասարկում կազմակերպելու համար:

Նոր մասնաճյուղը կսպասարկի 17 գյուղական համայնք և 3 քաղաքներ՝  Ծաղկաձոր, Չարենցավան և Հրազդան: Հաճախորդները կօգտվեն տերմինալներից, կարող են հաշվետվություններ ուղարկել և տեղեկատվություն ստանալ պարտքերի ու գերվճարների մասին: Շենքը համալրված է էլեկտրոնային կառավարման համակարգով:

2013թ. արդյունքներով Հրազդանի հարկային տեսչությունը ապահովել է 5109.3 մլն դրամ հարկային եկամուտներ, դրանք նախորդ տարվա նկատմամբ աճել են 517.7 մլն-ով: Միջին ամսական մուտքը կազմել է 425.8 մլն դրամ:

Աշտարակում ևս բացվել է ՊԵԿ տարածքային հարկային տեսչության նոր շենքը, որ ունի 78 աշխատակիցներ և կսպասարկի 3 քաղաքային և 118 գյուղական համայնք:

Շենքերն ապահովված են ՊԵԿ միասնական ցանցին միացված էլեկտրոնային կապուղիներով, ինչը հնարավորություն է տալիս օգտվել «Հարկատու 3» համակարգում առկա տեղեկատվական շտեմարանից, այդ թվում՝ երրորդ անձանցից ստացված տեղեկություններից:

ՊԵԿ հարկային մասով վարչական շենքերի արդիականացման ծրագրի շրջանակում արդեն շահագործման են հանձնվել տարածքային հարկային տեսչությունների 17 վարչական նոր շենքեր: Առաջիկա ամիսների ընթացքում շահագործման կհանձնվեն Կապանում, Իջևանում, Արմավիրում և Մասիսում: