19-06-2015 14:50

Հայաստանը որակյալ էլեկտրաէներգիայի անհրաժեշտություն ունի.Վարդան Այվազյան

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանը որակյալ էկեկտրաէներգիայի կարիք ունի: «Մենք ունենք հոսանքի ավելցուկ, ես կարող եմ հզորությունները հաշվել, որն իմ գործն էլ չի, կներեք, բայց մենք ունենք որակյալ հոսանքի լրջագույն կարիք»,-հայտարարեց հանրապետական գործիչը: