Բավ է պառակտվել
22-08-2014 20:26

Ամերիկացի լրագրողի սպանությունը դատապարտել է նաև ՀՀ-ն

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը իսլամիստ ծայրահեղականների կողմից: Մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է. «Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին եւ գործընկերներին:
Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը եւ հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը եւ վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում»։
Հիշեցնենք՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խումբը օգոստոսի 19-ին հրապարակել է մի տեսագրություն, որտեղ պատկերված է մի տղամարդու մահապատիժը, որը, ինչպես հաստատվում է, 2012-ին Սիրիայում առեւանգված ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլին է։