Բավ է պառակտվել
25-12-2013 16:32

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկության համաձայն, այսօր ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: