01-08-2014 11:31

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 3 մլն 9.8 հազար է.ԱՎԾ

News.gisher.ru-ն  Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում, որ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն 9.8 հազար մարդ է, որից գյուղաբնակ է 1 մլն 97.9 հազարը, իսկ երևանաբնակ է 1 մլն 69 հազարը: Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների, հաշվառվածների թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների հաշվառումից հանվածների թվաքանակը:  Ըստ այդմ, առավելագույն բնակչությունն ունենք Արմավիրի մարզում` 266 հազար, այնուհետ գալիս է Արարատի մարզն իր 261 հազար բնակչությամբ,Կոտայքի մարզը` 253 հազար, Շիրակի մարզում բնակչությունը կազմում է 247.3 հազար, Լոռիում` 233.2: Հարյուր հազարանոց բնակչություն ունեցող մարզերն են Սյունիքը` 140.5 հազար, Արագածոտնը` 131 հազար և Տավուշը` 126.4 հազար: Իսկ Վայոց ձորն ունի 51.4 հազար բնակչություն:  Երևանի վարչական շրջաններից ամենախիտ հագեցածը Շենգավիթն է, որտեղ ապրում է 138 հազար մարդ, Մալաթիա-Սեբաստիան` 134.6 հազար, Նոր Նորքը` 128.8 հազար և Կենտրոնը, որտեղ ապրում է 125.7 հազար մարդ: Երևանի վարչական շրջաններից ամենից քիչ բնակչությունն ունի Նուբարաշենը`9.7 հազար մարդ: