Բավ է պառակտվել
26-03-2014 15:58

ՀՀ ԱԺ է ներխուժել մի տղամարդ ու սպառնացել է, եթե իրեն գումար չտան ինքնասպան լինել

Այսօր, ՀՀ ԱԺ ընդունարան է մտել միջին տարիքի մի տղամարդ ու սպառնացել է ինքնասպան լինել: Նա դանակը ձեռքին սպառնացել է հարվածել ինքն իրեն, եթե չտեսնի ՀՀ նախագահին: Դեպքից քիչ հետո նա զրուցել է լրագրողների հետ, ասելով, թե ինքն իրավունք ունի արյան գնով երեխաների համար գումար վաստակել: Տղամարդը ֆինանսական անելանելի վիճակում գտնվելու պատճառով է որոշել ինքնասպան լինել խորհրդարանի անցագրային կետում, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն իր ընտանիքին, մանկատանը գտնվող իր երկու երեխաներին աջակցություն ցուցաբերեն: Նրա ապրուստի աղբյուրը փոքրիկ սրբապատկերներ վաճառելն է: Հարցին, թե ով է իրեն գումար փոխանցել, Աշոտն ասաց, որ չգիտի՝ անվտանգության աշխատակիցնե՞ր են եղել, թե պաշտոնյաներ: «Շան տղա կլինեի, եթե չգնայի, ինձ մոստից չգցեի»,-հավելեց նա: ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողների հետ զրույցում չասացին, թե Աշոտին ինչքան գումար են հատկացրել: