Բավ է պառակտվել
01-08-2015 09:37

ՀՀ ԱԳՆ-ի խորհուրդը՝ Վրաստան հանգստի մեկնող քաղաքացիներին

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին հանգիստն ըստ պատշաճի անցկացնելու նպատակով խնդրում է ծանոթանալ հետևյալ հորդորներին.

ա/ Ստուգեք` արդյոք Ձեզ մոտ եղած դեղամիջոցները թույլատրված են Վրաստանում, որովհետև մի շարք դեղամիջոցներ հատուկ թույլտվության կարիք ունեն և դրանք Վրաստանի տարածք ապօրինի հասցնելը նախատեսում է օրենքով սահմանված պատիժ:

բ/ Սեփական ավտոմեքենաներով հանգստի մեկնողներին խնդրում ենք խստորեն պահպանել երթևեկության կանոնները, մեքենա չվարել ալկոհոլ օգտագործած վիճակում, մեքենան վարել տվյալ հատվածում սահմանված արագության սահմաններում, ամրագոտիները կապած, ղեկին չխոսել հեռախոսով և այլն։