Բավ է պառակտվել
19-12-2013 10:39

Այսօր Աղքատներին օգնելու միջազգային օրն է

Դեկտեմբերի 19-ին աշխարհը նշում է Աղքատներին օգնության միջազգային օրը: Միջազգային փորձագետների տվյալների համաձայն՝ 20-րդ դարի վերջին մոլորակի բնակչության մոտավորապես մեկ քարորդը, այսինքն՝ կես միլիարդ մարդ, աղքատիկ գոյության պայմաններում է: Այս երևույթի դեմ պայքարելու համար ՄԱԿ-ն ընդունել է մի քանի ծրագիր, որոնք իրենց առջև նպատակ են դրել վերացնել աղքատությունը: Աղքատության վերացման առաջին ծրագրերը սկսել են գործել դեռևս 2000 թ., անցել է տասներեք տարի, սակայն աղքատների թիվը չի նվազում: ՄԱԿ-ը աղքատությունը դիտում է որպես անհրաժեշտ ռեսուրսների երկարատև հարկադրական բացակայության վիճակ՝կյանքի գոհացուցիչ պայմանների ապահովման համար: Աղքատություն նշանակում է ոչ միայն գումարի անբավարարություն, այլև արժանիա շխատանքի, հարմարավետ կացարանի, լավ կրթության ու առողջապահության բացակայություն: