Բավ է պառակտվել
02-06-2014 10:18

Հայտնաբերվել է 16 օր առաջ ավտովթարի հետեւանքով Դեբեդ գետն ընկած երիտասարդի դին

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 1-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի սկզբնամասում՝ Դեբեդ գետում, դի է նկատվել, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել մայիսի 15-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Դեբեդ գետն ընկած 25-ամյա Ա. Թ.-ի դին:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը, տուժածները հայտնվել էին գետում:

Դեբեդ գետի երկայնքով սկսվել էին գետում հայտնված ուղեւորների՝ 25-ամյա Ա. Թ.-ի եւ 31-ամյա Ա. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

Հրշեջ-փրկարարները Սանահինի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ գետում, հայտնաբերել էին Ա. Բ.-ի