Բավ է պառակտվել
12-01-2014 18:59

Հենրիկ Նավասարդյանի որդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, երեկ Երևանի «Գնունի» շինանյութի շուկայում վիճել է վաճառողներից մեկի հետ, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել:

Ոստիկանությունը նրա մեքենայից թմրանյութ է հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թմրանյութի հայտնաբերման առթիվ նշանակվել է փորձաքննություն և անցկացվում է հետաքննություն: