25-01-2014 10:19

Հրդեհ բնակարանում. հայտնաբերվել է դի

 Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարանններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 23.55-ին: Հյուրասենյակում այրվել է պահարան, անկողին և էլ. ներքնակ: Հրշեջ-փրկարարները միջանցքի հատակին հայտնաբերել են 1932 թ. ծնված Ա. Պ.-ի դին: