Բավ է պառակտվել
17-07-2014 14:18

Մտածել, թե թուրքերը փոխվել են, դա ընդամենը անթույլատրելի մոլորություն է,հոգեբան

Այսօր լրագրեղների հետ հանդիպման ընթացքում հոգեբան Կարնե Նալչաջյանն անրադառնակով թե ցեղասպանության տարելիցի 100 ամյակի շեմին ի՞նչ հոգեբանական տրամադրվածություն ունի հայ և թուրք ժողովուրդը, մեզ դա դուր է գալիս, դուր չի գալիս, բայց մենք զոհ ենք: «Որոշ թուրքեր կան, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը և նույնիսկ բարձրաձայնում են այդ մասին, սակայն չպետք է մտածել, որ թուրքերը փոխվել են: Մտածել, թե թուրքերը փոխվել են, դա ընդամենը անթույլատրելի մոլորություն է»,-համոզմունք հայտնեց հոգեբանը: Կարինե Նալչաջյանը նշեց, որ թեև հարյուր տարին շատ երկար ժամանակահատված է թվում, սակայն հոգեբանական տեսանկյունից ազգային հոգեկերտվածքի մեջ տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում դա մի ակնթարթ է ընդամենը:

Ասուլիսին ներկա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտ., ազգագրագետ Հարություն Մարությանն էլ իր հերթին նշեց, որ զոհի կերպարը մեր միջից հանելուն օգնեց Արցախյան հերոսամարտը, և զոհի կերպարին փոխարինեց պայքարող, մարտիկ մարդու կերպարը:
Նրա խոսքով՝ երբ ասվում է Ցեղասպանության զոհերի հիշատակման օր, դա նպաստում է զոհի կարծրատիպի ամրապնդմանը։ Ըստ նրա՝ փոխարենը կարելի է այդ օրը անվանել, օրինակ՝ «Ցեղասպանության տարիների զոհերի և հերոսների հիշատակման օր»: