Բավ է պառակտվել
10-08-2014 08:33

Հայոց ցեղասպանության թեման կընդգրկվի ամերիկյան դպրոցական դասարանների ուսումնական ծրագրում

«Asbarez»-ը գրում, որ Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատի Հատկացումների հանձնաժողովը սկսել է դիտարկել մի օրինագիծ, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության թեման դպրոցական 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում ընդգրկելուն: Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի օրենսդրական հարցերի բաժնի տնօրեն Հայկ Բաղդասարյանը կազմակերպության անունից հանդես է եկել օրինագծի (AB 1915) պաշտպանությամբ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմական ենթատեքստը, ինչպես նաեւ ընդգծել է Կալիֆորնիայի հավատարմությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Այս օրինագծում առավել կարեւորն այն է, որ աշակերտները բազմակողմանի կուսումնասիրեն անցյալ դարում մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, քանի որ ծրագիրը ներառելու է ոչ միայն Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, այլեւ Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունները»,- նշել է նա: