Բավ է պառակտվել
25-04-2014 16:51

«Թուրքիան նոր ավանդույթ է սկսում ձևավորել, որն է` Հայոց Ցեղասպանությունը հենց ապրիլի 24-ին ժխտելը».քաղաքագետ

«Թուրքիան նոր ավանդույթ է սկսում ձևավորել, որն է` Հայոց Ցեղասպանությունը հենց ապրիլի 24-ին ժխտելը», -այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանն ու հավելեց, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունն այն ժամանակ, երբ պետականության կործանման վտանգ լինի ։ «Երբ կգա Թուրքիայի մասնատման պահը, այն, որպես քաղաքական, դիվանագիտական մեծ փորձ ունեցող պետություն, անպայմանորեն կհամաձայնի մի մասը զիջել, ամբողջը պահելու համար»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Հայկազուն Ալվրցյանը նաև անրադառձավ Էրդողանի ապրիլիքսանչորսյան հայտարարությանն ու նկատեց, որ այդ ցավակցություններն ուղղված էին Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդներին, այդ թվում հայերին, որոնք կոտորվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: «Էրդողանը ևս մեկ անգամ շեշտեց Թուրքիայի տեսակետը, ըստ որի Ցեղասպանությունը ճանաչելու խնդիր չկա: Օսմանյան կայսրության քաղաքացիներն են, որ զոհ են գնացել ռազմական գործողություններին Առաջին համաշխարհայինի ժամանակ»,- ասաց նա :