Բավ է պառակտվել
17-01-2015 11:29

Հպարտ եմ ձեզնով գյումրեցիներ. Հայկ Մարության

Հպարտ եմ ձեզնով գյումրեցիներ. ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո)՝ անդրադառնալով վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած դեպքերին:

Նա մասնավորապես գրել է.

«Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ եւ ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաեւ տեղում ծանոթանամ իրավիճակին:

Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր:

Այո, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը եւ պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ Հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչը արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ: Հպարտ եմ ձեզնով Գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաեւ զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ: Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին եւ քույրերին սպանողը չստանա մեր պետության կոլմից հաստատված պատիժը: Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին` իրենք այս պետության քաղաքացի են, թե ուղղակի տուրիստ»: