Բավ է պառակտվել
21-04-2014 17:04

«1-ին համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունները ընթանում էին Հայոց ցեղասպանության իրականացման ֆոնին».Հ. Դեմոյան

Այսօր «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» անվանումը կրող գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, «Առաջին համաշխարհային պատերազմը առիթ, ժամանակ ու հնարավորություն տվեց Օսմանյան կայսրությանը՝ կյանքի կոչել նախապես մտածված ու պլանավորված հայերի դեմ ուղղված հանցագործությունները»:Նրա խոսքով՝ Հայաստանի համար շատ կարոր են Առաջին համաշխարհային պատերազմի բոլոր դրվագները, հատկապես Կովկասյան ճակատում տեղի ունեցած, քանի որ այստեղ ռազմական գործողությունները ընթանում էին Հայոց ցեղասպանության իրականացման ֆոնին: Հայկ Դեմոյանը նաև նկատեց, որ ի վերջո, Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի հիշողության եւ պատմության մի մասն է, այլեւ Թուրքիայի և թուրք ժողովրդի: