Բավ է պառակտվել
01-07-2014 10:23

«Իրավունք». Հայ գյուղացուն ծեծի ենթարկած սեւամորթները աֆրիկացի են

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքն» անդրադարձել էր, որ հունիսի 22-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի առաջին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել էին, որ 44 համարի երթուղայինում չորս սեւամորթ երիտասարդ վիճաբանում եւ հարվածում են ՀՀ քաղաքացու։ Չորս օտարերկրացիները բերման են ենթարկվել բաժին։

Մեր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից տեղեկացրին հետեւյալը. «Օտարերկրյա քաղաքացիներից երկուսը Կոտ դ'Իվուարի Հանրապետության քաղաքացիներ են, մեկը՝ Գվինեայի Հանրապետության, մյուսը՝ Նիգերիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն»։
Ինչ խոսք, ակնհայտ է, որ թեմային բավական զգուշավոր են վերաբերվում պատկան մարմինները, որ հիմա էլ հայերիս չպիտակեն, թե ռասիստ ենք։ Այնուամենայնիվ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ ինչ-որ աֆրիկացիներ կարող են գալ ու մեր հողի վրա մեր հայրենակցին ծեծի ենթարկել»։