Բավ է պառակտվել
20-03-2014 12:57

Պարզվում է՝ հայերն Ուկրաինայում բավականին հարգված են, իսկ ուկրաինացիները հպարտանում են հայերով

Այսօր, լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա նշել է, որ իրենք շատ ենք հպարտանում Ուկրաինայի հայ համայնքով:  ՛՛2000-ականների սկզբին մարդահամարի համաձայն Ուկրաինայում ապրում էր 121 հազար հայ, բայց այսօր իմ կարծիքով, Ուկրաինայում ապրում է շուրջ 350-400 հազար հայ: Հայ համայնքն ու հայկական մշակույթը լայն ներկայացված է երկրում, իսկ մեր հարաբերությունները հազարամյա պատմության ունեն, ընթացքում շատ լավ են զարգացել ու հետագայում էլ այդպես կզարգանան,-նշել է նա ու հավելել,թե հայերը Ուկրաինայում ներկայացված են բոլոր մակարդակներում, այդ թվում և պետական: Ներկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ դեսպանը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, ինչպես նաև Ղրիմի ղեկավարության և միջազգային ատյանների ներկայացուցիչների հետ. «Ես վստահ եմ, որ դիվանագիտական միջոցները դեռ սպառված չեն»,- ընդգծեց նա: Բայց և հիշեցրեց, որ գոյություն ունի Ուկրաինայի Սահմանադրությունը, համաձայն որի Ղրիմի ինքնավար հանրապետությունը մտնում է Ուկրաինայի կազմի մեջ: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կիսում է վերլուծական այն կարծիքը, թե Ռուսաստանը պարտվել է տեղեկատվական պատերազմը Արևմուտքում, բայց հաղթել է այն իր երկրի ներսում, դեսպան Կուխտան ասաց, որ կդժվարանա հիմա ասել ով է պարտվել տեղեկատվական պատերազմում, քանի որ այդ ամենը շատ շուտ ի հայտ կգա և բոլորս դա կտեսնենք: Իսկ ահա հայկական ԶԼՄ-ների վերաբերյալ դեսպանը բավականին դրական արտահայտվեց,ըստ նրա ԶԼՄ-ները արտացոլել են ուկրաինական զարգացումների իրական պատկերը: