Բավ է պառակտվել
26-02-2014 09:59

90-ի փոխարեն հայերը Ռուսաստանում կարող են մնալ 150 օր

 IA REX գործակալությունը հայտնում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են 2000 թվականին կնքած առանց մուտքի արտոնագրերի մասին համաձայնագիրը։ Որոշում է կայացվել փոփոխություններ կատարել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 180 օրից 150 օրվա ընթացքում:
Ըստ փոփոխությունների՝ օտարերկրացիները կարող են 5 ամիս մնալ ՌԴ-ում, ապա վերադառնալ եւ մեկ ամիս անց կրկին մեկնել 5 ամսով:
Հիշեցնենք, որ ըստ այդ կարգի, օտարերկրացիները Ռուսաստանում կարող էին մնալ 180 օրվա փոխարեն ընդամենը 90 օր: