Բավ է պառակտվել
17-05-2014 10:47

ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցները, այդ թվում հայերը պարգևատրվել են

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի ոստիկանությունը պարգեւատրել է իր աշխատակիցներին: Միջոցառումն անցկացնում է Գլենդելի ոստիկանությն հիմնադրամը: Պարգևատրվողների շարքերում եղել են նաև հայեր:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, ընդհանուր առմամբ պարգեւատրվել են 20 ոստիկաններ, դեկեկտիվներ, սերժանտներ ու լեյտենանտներ:

Ոստիկանության ղեկավարությունը խոստովանել է նաեւ մի քանի տեղի բնակիչների ջանքերը՝ կալանավորումների ժամանակ, ինչպես նաեւ ոստիկանությունում աշխատող կամավորների, քաղաքացիական աշխատակիցների աշխատանքը:
Պարգեւտարված հայերի շարքում են դետեկտիվ Պետրոս Կմբիկյանը, Էմին Ղարիբյանը, լեյտենանտ Թիմ Ֆիլին: Նա եղել է Հայաստանում երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ հարաբերություններ հաստատելու համար: